«Ուժեղ Հայաստան» դաշինքը 12/13 տեղամասի հետ կապված ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել։ Այս մասին, այսօր՝ հունիսի 10–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը

«Դա այն տեղամասն է, որտեղ քվեարկության օրը ժամը 6-ի սահմաններում պարզվեց, որ քաղաքական ուժերից մեկի՝ 8 համար (ԱԺԲ) քվեաթերթիկը մեզ համար անհասկանալի պատճառներով չի եղել։ Դա ժամը 6–ին է պարզվել, երբ ընտրողը պահանջել է։

Բոլոր գնահատականները տրվելու են առաջիկա օրերին և բոլոր հարցերի պատասխանները արտացոլվելու են արդեն հունիսի 14-ի որոշման մեջ»,–ասաց նա։

Նշենք, որ ըստ ընտրությունների վերաբերյալ ԿԸՀ–ի նախնական տվյալների ձայները բաշխվել են հետևյալ կերպ.

ԱԺ անցնելու համար անցողիկ շեմը 4 տոկոսն է և եթե վերահաշվարկի արդյունքում ԲՀԿ ձայները հասնեն 4 տոկոսի, ապա ԲՀԿ–ն ևս կհայտնի նոր Ազգային ժողովում ։ Մյուս երեք ուժերը հաստատ կլինեն նոր խորհրդարանում։

Source: https://news.am/hy/news/1042491