Հայաստանի առանձին շրջաններում հունիսի 11-ի գիշերը և օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։ Տեղ-տեղ տեղումները կլինեն ինտենսիվ։ Ամպրոպի ժամանակ օդերևութաբանները կանխատեսում են հարավ-արևմտյան քամու պոռթկումների ուժգնացում՝ մինչև 17-20 մ/վ։ Ինչպես «Հայպետհիդրոմետից» հայտնել են NEWS.am-ին, Երևանում գիշերը և օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնությունը կհասնի 17-20 մ/վ-ի։ Մայրաքաղաքում առաջիկա գիշերը կլինի +16+18, վաղը ցերեկը՝ +28+30։

Շիրակում՝ գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +20+25,

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +20+23,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +14+17, ցերեկը՝ +24+27,

Սևանա լճի ավազանում՝ գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +20+24,

Լոռիում՝ գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +20+24,

Տավուշում՝ գիշերը՝ +16+19, ցերեկը՝ +26+29,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +18+21,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +23+28,

Արարատում՝ գիշերը՝ +16+19, ցերեկը՝ +28+32,

Արմավիրում՝ գիշերը՝ +15+18, ցերեկը՝ +28+31,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +21+24,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +15+18, ցերեկը՝ +27+31,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +16+20, ցերեկը՝ +28+33,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +23+26։

Source: https://news.am/hy/news/1042532