ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին խորհուրդ է տվել արդեն իսկ բանակցություններ սկսել ամերիկյան հեղուկ գազի մատակարարման շուրջ։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, Մեդվեդևը նշել է, որ եվրոպական ուղղություն վերցնելու դեպքում Հայաստանի համար կվերանան ԵԱՏՄ-ին անդամակցելու բոլոր օգուտները։

«Այժմ ճիշտ ժամանակն է՝ ամերիկյան հեղուկ գազը ծովով ուղիղ Ա երկրի [Հայաստանի] նավահանգիստներ հասցնելու շուրջ բանակցություններ սկսելու»,— գրել է նա։

Քաղաքական գործիչը հավելել է, թե բոլորի համար էլ պարզ է, որ «եվրոպական գազի գներին անցնելու դեպքում ժողովուրդն այս քեռուն պարզապես քշելու է»։ Այդ պատճառով, նրա կարծիքով, Հայաստանի վարչապետը «ստիպված է ամեն գնով հետույք խաղացնել՝ փորձելով դուր գալ միանգամից բոլորին»։

«Բայց այդպես չի լինում»,— զգուշացրել է Մեդվեդևը՝ ընդգծելով, որ «տնտեսական իրականության դաժան փշերի վրա նստելու հավանականությունն օրեցօր աճում է այնպես, ինչպես եղավ 2014 թվականին Կիևում»։

Մեդվեդևը նաև հասկացրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որ ԵՄ-ի հետ մերձեցման կուրսը շարունակելու դեպքում ԵԱՏՄ-ում մնալ չի հաջողվի, ինչը նշանակում է, որ գազի դիմաց էլ ստիպված կլինեն վճարել եվրոպական գներով։

Source: https://news.am/hy/news/1037730