2026 թվականի մայիսի 30-ին կկայանա ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության փլեյ-օֆֆ փուլի եզրափակիչի երկրորդ հանդիպումը: Չեմպիոնի տիտղոսի համար կպայքարեն Հայաստանի գավաթակիր «Յունիսպորտ» և «Երևան» թիմերը։
Փլեյ-օֆֆ փուլի եզրափակիչի առաջին խաղում «Յունիսպորտը» վստահ հաղթանակ տարավ՝ 6:2 հաշվով առավելության հասնելով «Երևանի» նկատմամբ։ «Յունիսպորտի» կազմում դուբլի հեղինակ դարձավ Համլետ Մանուկյանը, իսկ մեկական գոլ խփեցին Մամիկոն Դերմենջյանը, Միհրան Դերմենջյանը, Պուտրուս Վասիլևը և Գոռ Սարգսյանը։ Պուտրուս Վասիլևը 94 գոլով գլխավորում է ռմբարկուների մրցաշարային աղյուսակը։
«Յունիսպորտ» ակումբի գլխավոր հովանավորը Յունիբանկն է: Բանկը տարիներ շարունակ աջակցում է պրոֆեսիոնալ սպորտի զարգացմանը և հայ մարզիկներին՝ միջազգային ասպարեզում և հեղինակավոր մրցաշարերում, այդ թվում՝ Օլիմպիական խաղերում, Հայաստանը պատշաճ կերպով ներկայացնելու և բարձր արդյունքներ գրանցելու ճանապարհին։
Source: https://news.am/hy/news/1039477
Armenia
Մայիսի 30-ին «Յունիսպորտը» կպայքարի Հայաստանի չեմպիոնի տիտղոսի համար
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր Armenia նորությունները Telegram-ում
Հետևիր Armenia թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։