Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ մարտի 2-ից ի վեր երկրի տարածքին հասցված իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 3526 մարդ, հաղորդում է Al Jazeera-ն:

Նույն ժամանակահատվածում ևս 10 հազար 733 մարդ ստացել է վնասվածքներ, հայտնել են գերատեսչությունից։

Նշվում է նաև, որ Լիբանանի հարավում իրականացված ավիահարվածի հետևանքով տուժել է չորս օտարերկրացի՝ երկու սիրիացի և Բանգլադեշի երկու քաղաքացի։

Պետական NNA գործակալության տեղեկություններով՝ իսրայելական ավիացիան երկփուլանի հարված է հասցրել Նաբատիայի շրջանի Աբբա և ադ-Դուվեյր բնակավայրերի միջև գտնվող Վատա-Աաբբեի ալ-Մաշալ թաղամասին։

Հաղորդվում է նաև նույն շրջանի Ջեբչիտ և Արնուն բնակավայրերի ուղղությամբ իրականացված ավիահարվածների և ռմբակոծությունների մասին։

Source: https://news.am/hy/news/1040957