Գլխավոր դատախազությունը 2025 թվականի օգոստոսի 14-ին տեղեկացրել էր, որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը վերացրել է Ոստիկանության պետի նախկին տեղակալ Սաշա Աֆյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ 2020 թվականի հունվարի 30-ի որոշումը: Սաշա Աֆյանի նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում, քրեական վարույթի նյութերը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ, 2026 թվականի հունվարի 9-ին հանձնվել էին դատարան, որտեղ ներկայում ընթանում են հիմնական դատալսումները: Այս մասին NEWS.am–ին հայտնում են Դատախազությունից։
Սաշա Աֆյանի վերաբերյալ դատարանում քննվող քրեական գործի շրջանակում, դատախազը 2026 թվականի ապրիլի 27-ին միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ մարտիմեկյան դեպքերի ժամանակ ոստիկանության աշխատակիցների կողմից Երևանի կենտրոնում, այնուհետև ոստիկանության բաժնում խոշտանգման ենթարկված, սակայն ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու համար 2008 թվականի հոկտեմբերի 23-ի դատավճռով ապօրինի դատապարտված, իսկ հետագայում արդարացված Մուշեղ Սաղաթելյանի որդուն նույնպես տուժող ճանաչելու վերաբերյալ (նախկին Քրեական դատավարության օրենսգրքի տերմինաբանությամբ՝ մահացած տուժողի իրավահաջորդ):
Դատարանի կողմից հանրային մեղադրողի միջնորդությունը բավարարվել է. Սաշա Աֆյանի վերաբերյալ գործով Մուշեղ Սաղաթելյանի որդին ճանաչվել է տուժող:
Նշենք, որ Մուշեղ Սաղաթելյանը մահացել է 2024–ի հուլիսի 12–ին, նա կաթվածից հետո կոմայի մեջ հիվանդանոցում էր 2018-ի մայիսից 9-ից։
2019–ին դատարանը արդարացրել էր Մուշեղ Սաղաթելյանին:
2008-ին Սաղաթելյանը մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի մի քանի՝ սառը զենք կրելու և իշխանության ներկայացուցչի նկատմամբ վտանգավոր բռնություն կիրառելու հոդվածներով, դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման և 900 հազար դրամ տուգանքի։
Source: https://news.am/hy/news/1040181
Armenia
Մարտի 1-ի գործով ապօրինի դատապարտված, ապա արդարացված Մուշեղ Սաղաթելյանի իրավահաջորդը ճանաչվել է տուժող
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր Armenia նորությունները Telegram-ում
Հետևիր Armenia թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։