Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսը Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում վերահաստատել է Եվրոպական միության համերաշխությունը Հայաստանի հետ՝ այն ամենի ֆոնին, ինչն ինքը բնութագրել է որպես «Ռուսաստանի կողմից աճող տնտեսական ճնշում»։
Նա ընդգծել է, որ Հայաստանն ինքնիշխան ու անկախ պետություն է, իսկ նրա ժողովուրդն իրավունք ունի ինքնուրույն ընտրել երկրի զարգացման ուղին։
«Այսօր կեսօրին արդյունավետ զրույց ունեցա Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ, որի ընթացքում վերահաստատեցի ԵՄ համերաշխությունը Հայաստանի հետ՝ Ռուսաստանի կողմից ուժեղացող տնտեսական ճնշման պայմաններում»,- գրել է նա X-ի իր հաշվում։
Ըստ նրա՝ Եվրոպական միությունը դիտարկում է Հայաստանին ցուցաբերվող աջակցության կարճաժամկետ ավելացման հնարավորությունները։
Նա հավելել նաև է, որ ԵՄ-ն արագացնում է աշխատանքները Հարավային Կովկասի հետ և տարածաշրջանի ներսում առևտրային ու էներգետիկ կապերի ամրապնդման, ինչպես նաև հարևան երկրների հետ Հայաստանի տնտեսական կապերի զարգացման ուղղությամբ։
Source: https://news.am/hy/news/1040381
Armenia
Մարտա Կոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը Հայաստանին՝ «Ռուսաստանի կողմից ուժեղացող տնտեսական ճնշման» ֆոնին
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր Armenia նորությունները Telegram-ում
Հետևիր Armenia թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։