Համացանցում տեսա մի կարծիք, մեր հայրենակիցներից մեկը ասում էր, ահա մանդատի համար էր այս ամենը, սիրելի հայրենակիցներ, մանդատը մեզ ի՞նչ է տալիս, ինձ ի՞նչ է տալիս, իմ ընկերներին ի՞նչ է տալիս, բացի պայքարից, բացի պրոբլեմներից, բարդ, ամենաբարդ, ամենամեծ ճնշումով պրոբլեմներից։ Այս մասին Facebook–ի իր էջում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Ի՞նչ է տալիս մանդատը, հետաքրքիր է, ասեք, մենք էլ իմանանք անանք էլի։ Շատ վիրավորական է այս մոտեցումը։ Այսինքն մենք մի տարի բոլոր պրոցեսների միջով անցնենք, այս ամբողջ խնդիրների միջով անցնենք, ձեզ մոտ այն վստահությունը չլինի, որ մտածված ենք սա անում։ Այդ մանդատի նշանակությունը մենակ պրոբլեմ է։ Մարդիկ թողնում են իրենց գործը, գործարարությունը, բիզնեսը, շատ մարդիկ իրենց մասնագիտությունը, գալիս են, որ գնան, նստեն։

Մյուս բանը, երբ մեզ ասում են՝ մի ճանաչեք լեգիտիմությունը։ Եղբայրներ, ընտրությունից մեկ օր առաջ մի քանի հարյուր հոգի շտաբերից այս մարդիկ օտարերկրյա կառույցների ծափերի տակ կալանավորեցին, ոչ մեկ ծպտուն չհանեց, ի՞նչ լեգիտիմության մասին է խոսքը, իրենց քարտ-բլանշ է տված, որ իրենք Հայաստանը սարքեն աշխարհաքաղաքական ևս մի հակառակորդ երկիր մեծ երկրներին, ևս մեկ Ուկրաինա։ Դրա համար իրենք աչք են փակելու Հայաստանում լեգիտիմության հարցերի շուրջ, մենք դա լավ գիտենք։

Մյուս բանը, որ մեզ ասում են՝ վայելեք մանդատները։ Սիրելի հայրենակից, այդտեղ վայելելու բան չկա, դա ուղղակի տոմս է դեպի կալանավայր։ Բայց պրինցիպիալ մի հարց, վաղը Հայաստանի փողոցում հարյուրավոր մարդիկ են, ո՞վ է սեղմելու կնոպկեն, որ սա գնա, ո՞վ է այս մարդկանց ճամփելու, ո՞վ է Ազգային ժողովում սեղմելու կնոպկեն, ՔՊ–ն է գնալու սեղմի որ գնա՞ն։ Մեկ էլ տեսա՝ ՔՊ-ից ինչ-որ մեկը մի հատ օքուլ դևթերի ինչ-որ հայտարարություններ էր անում, այ թուրքական Ալեններ, դուք արդեն բռնված ագենտներ եք, գործակալներ եք, դու քո տեղը սպասի թուրքական Ալեն, մենք կգանք կխոսանք»։

Source: https://news.am/hy/news/1048018