Քաղաքացիներն ունեն շատ անհանգստություններ, ինչպիսին մեզնից շատերը, թե ընդհանրապես Հայաստանն ինչ ուղով է ընթանում, այն ռիսկերը, որոնք հենց այս պահին էլ ծառացած են մեր հայրենիք առաջ։ Այս մասին, այսօր՝ հունիսի 29–ին, ՍԴ–ի դիմաց լրագրողներին ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով իրենց ուժի ներկայացուցիչների ու քաղաքացիների հանդիպմանը։

Ըստ նրա, չափազանց կարևոր է, որ քաղաքացիները հուսահատության, վհատության զգացում չունեն։

Արամ Վարդևանյանը նաև նշեց, որ մանդատներ վերցնել-չվերցնելը մի հարց է, իսկապես հենց ՍԴ-ի՝ որպես ինստիտուտի նկատմամբ հարգանքի տեսանկյունից, որին անդրադարձ կկատարեն միայն ՍԴ որոշումից հետո. «Որոշման վերաբերյալ էլ գնահատականը կլինի, որովհետև ՍԴ որոշումները դասական իրավական որոշումներ չեն, դրանք իրավաքաղաքական են։ ԴՐա վերաբերյալ մեր գնահատականը մենք ներկայացնելու ենք այս ողջ օրերի ընթացքում։ Եկեք մի փոքր սպասենք։

Հիշեցնենք, որ հունիսի 26-ին մեկնարկել ու դեռ շարունակվում է ՍԴ-ում հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները վիճարկող 7 քաղաքական ուժերի դիմումների հիման վրա միացված գործի քննությունը։ Որոշում կայացնելու վերջնաժամկետը հուլիսի 4–ն է։

Source: https://news.am/hy/news/1046590