Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Աստանայում ԵԱՏՄ գագաթնաժողովից հետո պատասխանելով լրագրողների հարցերին, Հայաստանի ժողովրդին խորհուրդ է տվել «շատ զգույշ լինել» ԵԱՏՄ-ի կամ ԵՄ-ի հետ հետագա զարգացման ուղին ընտրելիս, հաղորդում է БЕЛТА-ն։
Ըստ Լուկաշենկոյի, այժմ Հայաստանում շատ հայտարարություններ են արվում առաջիկա խորհրդարանական ընտրությունների հետ կապված, որոնք նախատեսված են հունիսի 7-ին։ Նույն պատճառով էլ խոսակցություններ են սկսվում երկրի՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և Եվրամիությանն անդամակցելու ուղղություն վերցնելու մասին։
ԵԱՏՄ առաջնորդներն այդ հարցով համատեղ հայտարարություն են ընդունել Աստանայի գագաթնաժողովի արդյունքներով, որտեղ հանդես են եկել Հայաստանում համապատասխան հանրաքվե անցկացնելու օգտին։ «Մենք ճնշում չենք գործադրում ժողովրդի վրա, առավել ևս՝ հասկանում ենք, որ այստեղ քաղաքական խաղ է. վաղը Հայաստանում ընտրություններ են։ Բնականաբար, այս ամենը պտտում են ընտրությունների համար։
Բայց Հայաստանի ղեկավարությունը զուր է այդպես վարվում։ Սա հասնում է Եվրասիական տնտեսական միության նվաստացմանը։ Եվ ԵԱՏՄ անդամները բոլորը միաձայն համաձայնեցին դրա հետ», - հայտարարել է նա։ Նա հայտնել է, որ Աստանայում Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստում Հայաստանը ներկայացնում էր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, և կողմերի դիրքորոշումները հնչեցվել են նրա ներկայությամբ։
«Հայերը պետք է շատ զգույշ լինեն, որպեսզի, Աստված մի արասցե, չկրկնեն այն, ինչ տեղի ունեցավ Ուկրաինայում… Ուկրաինայում ամեն ինչ հենց այդպես էլ սկսվեց։ Դուք դա հիշում եք։ Որպեսզի նրանք՝ հայերը, որոնք նոր են դուրս եկել մի պատերազմից, դրա հետևանքով չհայտնվեն ծանր իրավիճակում։ Պետք չէ շտապել։ Պետք է պարզապես մտածել, պետք է իմաստուն մարդիկ լինել, - ասել է Լուկաշենկոն։ - Նման քայլ անելուց առաջ հայ ժողովուրդը պետք է շատ լրջորեն մտածի։
Ահա միակ բանը, ինչին ես նրանց կոչ եմ անում։ Ժողովուրդը կարտահայտի իր կարծիքը, մենք կհամաձայնենք դրա հետ»։ Բելառուսի նախագահը հայտարարել է, որ «որոշակի շրջանակների ձեռնտու է այն, ինչ հիմա տեղի է ունենում Հայաստանում», և թափանցիկ ակնարկ է արել, թե կոնկրետ ում մասին է խոսքը։ «Ինչ-որ մեկին սա ձեռնտու է։
Եկան, այնտեղ ինչ-որ մեկին հավաքեցին (դուք գիտեք, թե եվրոպացիներից ովքեր էին այնտեղ), մի ամբողջ կույտ խոստումներ տվեցին (մայիսի սկզբին Երևանում անցկացվում էր երկկողմ գագաթնաժողովը … Թեև մենք այդ խոստումները չենք լսել, միայն դատապարտումներ էին՝ «Բելառուսն ու Ռուսաստանը այսպիսին-այնպիսին են»։ Իհարկե, մենք կատարյալ չենք, ինչ կա ասելու։ Բայց նախ ձեզ նայեք», - ասել է Լուկաշենկոն։
Source: https://news.am/hy/news/1039755
Armenia
Լուկաշենկոն որոշեց խորհուրդ տալ Հայաստանի ժողովրդին և հիշեց Ուկրաինայի մասին
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր Armenia նորությունները Telegram-ում
Հետևիր Armenia թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։