Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Աստանայում ԵԱՏՄ գագաթնաժողովից հետո պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ Հայաստանի միջոցով նոր տարանցիկ գազատար կազմակերպելու մասին, հաղորդում է БЕЛТА-ն։ «Վերջերս Փաշինյանի հայտարարությունից լսեցի. «Ահա, մեր տարածքով խողովակներ կանցնեն, և մեզ գազով կվճարեն։ Եվ և՛ գազ, և՛ փող շատ կլինի»։ Լսեք, թե դա երբ կլինի՝ դեռ հարց է»,- հայտարարել է նա։
«Ժողովուրդը, մարդիկ չէ՞ որ մանրամասների մեջ չեն խորանում։ Որտեղի՞ց, ի՞նչ խողովակներ են անցկացվելու։ Ահա կուզենայի իմանալ, թե ինչու է նա ստում իր ժողովրդին։ Ի՞նչ խողովակներ, որտեղի՞ց են այդ խողովակները գնալու, ո՞վ է նրանց այդ գազը տալու, և ի՞նչ գումարներ են լինելու»,- ասել է Լուկաշենկոն։
Ըստ նրա, այժմ Ռուսաստանը Հայաստանին բնական գազ է վաճառում առանց մաքսատուրքի՝ այնպիսի գնով, որը մի քանի անգամ ցածր է, քան, օրինակ, Եվրամիության շուկայում։
«150-160 դոլար հազար խորանարդ մետրի համար (Հայաստանի համար։ - БЕЛТА-ի նշումը)։ ԵՄ-ում բնական գազը 550-650 դոլար է հազար խորանարդ մետրի համար (խորանարդ մետրերի։ - БЕЛТА-ի նշում),- ասել է նա։ - Սա միայն բնական գազի մասին է։ Ես այլ բանի մասին չեմ խոսում։ Սա ի՞նչ շահավետություն է։ Եթե խոսենք փողի մասին»։
Source: https://news.am/hy/news/1039761
Armenia
Լուկաշենկոն Փաշինյանին մեղադրել է «ստելու» մեջ
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր Armenia նորությունները Telegram-ում
Հետևիր Armenia թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։