Լիբանանի բանակը հայտարարել է, որ երկրի հարավում՝ Խարդալի և Նաբատիա քաղաքների միջև ընկած ճանապարհին, իսրայելական հարվածի հետևանքով մի քանի զինվորական է զոհվել, այդ թվում՝ մեկ սպա։ Այս մասին հաղորդում է Al Jazeera-ն։
Զինվորականների փոխանցմամբ՝ հարձակման թիրախում եղել է մի ռազմական մեքենան։ Դեպքի այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։
Հատկանշական է, որ Լիբանանի պաշտոնական զինված ուժերը սովորաբար չեն ներքաշվում «Հեզբոլլահի» և Իսրայելի միջև ուղղակի բախումների մեջ, և այս հակամարտության ընթացքում նույնպես չեն մասնակցել իսրայելական բանակի դեմ մարտերին։
Source: https://news.am/hy/news/1041366