Անկախ Պետությունների Համագործակցությունում (ԱՊՀ) չեն կարող անուշադրության մատնել Եվրաինտեգրման պլանների մասին Երևանի հայտարարած դիրքորոշումը և Հայաստանում անցկացված Ուկրաինայի հարցով ԵՄ գագաթնաժողովը։ Այս մասին հայտարարել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։

«Այսօր մենք չենք կարող անուշադրության մատնել վերջերս Հայաստանում անցկացված Ուկրաինայի հարցով Եվրամիության գագաթնաժողովը և ԵՄ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ երկրի ղեկավարության դիրքորոշումը։ Ընդ որում, Հայաստանը շարունակում է մնալ ԱՊՀ, ՀԱՊԿ, ԵԱՏՄ անդամ և օգտվում է այդ անդամակցության առավելություններից»,- ասել է նա «Անկախ Պետությունների Համագործակցության 35-ամյակը. արդյունքներ, խնդիրներ, հեռանկարներ» թեմայով կլոր սեղանի ժամանակ։

Source: https://news.am/hy/news/1038433