Լատվիայի պետական ապահովման գործակալությունը Ուկրաինային կհանձնի հարբած վարորդներից առգրավված ավտոմեքենաների հերթական խմբաքանակը, հայտնում է Delfi-ն։

Տրանսպորտային միջոցները նախատեսված են Ուկրաինայի պաշտպանության նախարարության բանակային ստորաբաժանումների, Ուկրաինայի ազգային գվարդիայի ստորաբաժանումների, Խարկովի մարզի Մալինովսկայի ռազմական վարչակազմի, Չեռնիգովի մարզի Պրիլուկի շրջանի ռազմական վարչակազմի, ինչպես նաև Բորիվսկայի կենտրոնական հիվանդանոցի համար։

Ավտոմեքենաները արտադրվել են 2004-ից 2015 թվականների ընթացքում։ Փոխանցվող տրանսպորտային միջոցների թվում կան նաև բիզնես դասի Mercedes-Benz E350 CDI 4Matic 2011 թվականի արտադրության ավտոմեքենա և երկու BMW 525 ավտոմեքենա՝ 2004 թվականի արտադրության։

Պատերազմի սկզբից ի վեր Լատվիան պարբերաբար Ուկրաինային է փոխանցում այն ավտոմեքենաները, որոնք առգրավվել են տրանսպորտը ալկոհոլային հարբածության վիճակում վարած վարորդներից, ինչպես նաև՝ այլ քրեական գործերով։

Ավտոմեքենաների փոխանցման վերաբերյալ վերջնական որոշումները կայացնում է կառավարությունը։

Source: https://news.am/hy/news/1041742