Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը առավոտյան ժամը 07.30-ի դրությամբ հրապարակել է ընտրությունների արդյունքները 2006 ընտրատեղամասերից միայն 144-ի տվյալներով՝ մշակելով քվեաթերթիկների 68%-ը։

Այս տվյալներով՝ 49,92% արդյունքով (459 113 ձայն) առաջատարն է ներկայումս իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։

Երկրորդ տեղում է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը, որը հավաքել է ուղիղ 23,71% (218 029 ձայն)։

Երրորդ հորիզոնականը զբաղեցնում է «Հայաստան» կուսակցությունների դաշինքը, որն ունի 9,78% (89 958 ձայն)։

Չորրորդ տեղում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ հավաքելով 3,94% (36 275 ձայն)։

Հինգերորդ տեղը զբաղեցնող «Միասնության թևեր» կուսակցությունն առայժմ ունի 2,33% (21 392 ձայն)։

Source: https://news.am/hy/news/1041896