Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ժամը 05:00-ի դրությամբ հրապարակել է 1161 ընտրատեղամասից ստացված ընտրությունների արդյունքները՝ մշակելով քվեաթերթիկների կեսից պակասը, ավելի ստույգ՝ 48,22%-ը։
Այս տվյալներով՝ 50,89% արդյունքով (357956 ձայն) առաջատար է ներկայումս իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։
Երկրորդ տեղում է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը, որը հավաքել է ճիշտ 23,23% (163381)։
Երրորդ հորիզոնականում է «Հայաստան» կուսակցությունների դաշինքը՝ 9,59% (67461) արդյունքով։
Չորրորդ տեղում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որը հավաքել է 4,15% (29218)։
Հինգերորդ տեղը զբաղեցնող «Միասնության թևեր» կուսակցությունն առայժմ ունի 2,3% (16175)։
Source: https://news.am/hy/news/1041889