Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը ժամը 03:50-ի դրությամբ հրապարակել է ընտրությունների արդյունքները 646 ընտրատեղամասերից՝ մշակելով քվեաթերթիկների 22,32%-ը։
Այս տվյալներով՝ 51,19% արդյունքով (166716 ձայն) առաջատարն է ներկայումս իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։
Երկրորդ տեղում է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը, որը հավաքել է ճիշտ 23% (74915)։
Երրորդ հորիզոնականը զբաղեցնում է «Հայաստան» դաշինքը՝ 9,93% (32333) արդյունքով։
Չորրորդ տեղում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որը հավաքել է 4,09% (13310)։
Հինգերորդ հորիզոնականում գտնվող «Միասնության թևեր» կուսակցությունն առայժմ ունի 2,18% (7105)։
Source: https://news.am/hy/news/1041877