Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեռևս համաձայնություն չի տվել Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն։ Այս մասին հայտնում են ԿԸՀ–ից։

Նշենք, որ նախընտրական շրջանում պատգամավորի թեկնածուներն ունեն անձեռնմխելիություն։ Քրեական հետապնդում հարուցելու համար իրավապահ մարմինները պարտավոր են դրա համաձայնությունը ստանալ ԿԸՀ-ից։

Հիշեցնենք, որ վաղ առավոտյան դիմակավորված ԱԱԾ–ականները ներխուժել են «Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակ և քննչական գործողություններ են սկսել։

Այս պահին խուզարկություն է իրականացվում «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, ԲՀԿ ընտրական ցուցակի երկրորդ տեղը զբաղեցնող Անդրանիկ Թեւանյանի բնակարանում։

Source: https://news.am/hy/news/1037463