Ավտոբուսային օպերատոր FlixBus-ը հայտարարել է 666 համարի չվերթի վերադարձի մասին, որը գնում է դեպի լեհական ծովափնյա Հել (Hel) հանգստավայր։ Այդպիսով ընկերությունը վերակենդանացնում է սկանդալային համբավ ունեցող երթուղին, որը ժողովուրդը մկրտել էր «Դեպի դժոխք մայրուղի» (բառախաղ. Hel հանգստավայրի անվանումը անգլերեն hell՝ «դժոխք» բառից տարբերվում է ընդամենը մեկ տառով)։ Ավելի վաղ այս ուղղությունը սպասարկում էր տեղական PKS Gdynia ընկերությունը։
Աստվածաշնչյան «գազանի թվի» (666) կապը Հել նշանակման կետի հետ Լեհաստանի կրոնական պահպանողական շրջանակների կողմից բուռն դիմադրություն էր առաջացրել։ Արդյունքում 2023 թվականին նախկին փոխադրողի ղեկավարությունը տեղի տվեց ճնշմանը՝ երթուղու համարը փոխելով չեզոք 669-ի։
Այն ժամանակ PKS Gdynia-ի ներկայացուցիչը լրագրողներին խոստովանել էր. «Ընկերության ղեկավարությունը պարզապես տեղի տվեց մեզ հասցեագրված նամակների և բողոքների ծանրության տակ։ Հնարավոր է՝ դրանք այնքան էլ շատ չէին, բայց երկար տարիներ շարունակ պարբերաբար ստացվում էին՝ գծի համարը փոխելու խնդրանքով»։
Լեհական կրոնական կազմակերպություններից մեկն անգամ բացահայտ մեղադրել էր ավտոբուսային օպերատորին «սատանիզմ տարածելու» մեջ։
FlixBus-ի նոր 13-ժամյա երթուղին կկապի Կրակովը Հելի հետ և կանցնի Լեհաստանի այլ խոշոր քաղաքներով ու տարածաշրջանային կենտրոններով, ներառյալ երկրի մայրաքաղաք Վարշավան։
Ընկերությունում չեն թաքցնում, որ լեգենդար համարի վերադարձը ծրագրավորված PR-ակցիա է։ FlixBus-ի ներկայացուցիչ Ալեքսանդր Կալենիկը լեհական TVN24 լրատվական ալիքին տված հարցազրույցում հայտարարել է.
«666 համարը միտումնավոր է ընտրվել որպես մարքեթինգային հաղորդակցության տարր։ Դա արվել է Հել տանող հանրաճանաչ ամառային զբոսաշրջային երթուղում այս չվերթի ճանաչելիությունն ու տեսանելիությունը բարձրացնելու համար»։
Source: https://news.am/hy/news/1039918
World
Կուլտային «Դժողքի մայրուղին» կրկին կհայտնվի Լեհաստանի ճանապարհներին
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր World նորությունները Telegram-ում
Հետևիր World թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։