Օգոստոսի 15-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհին, «Բեկոն Պրոդուկտ» ընկերության մոտ բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 74-ամյա Սեյրան Ղ․-ի վարած «Jeep Compass» մակնիշի և 27-ամյա Արսեն Պ․-ի վարած «Mazda 6» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակներին, ապա քարերին և հայտնվել դաշտում, հաղորդում է Shamshyan.com–ը։
Վթարի հետևանքով վարորդներից Արսեն Պ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Source: https://news.am/hy/news/1056122