Այսօր՝ օգոստոսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10:00-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 17 կմ հատվածում բախվել են «ԳԱԶ 53» ու «SHACMAN» մակնիշի ավտոքարշակը, հաղորդում է Shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով 1 հոգի, ում առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորի ինքնությունը։

Source: https://news.am/hy/news/1053661