Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ արտառոց ոչինչ չի տեսնում ամերիկյան առաջնորդ Դոնալդ Թրամփի՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ցուցաբերվող աջակցության մեջ՝ նշելով, որ ԱՄՆ-ն նույնքան բացահայտ օգնել է նաև Հունգարիայի նախկին վարչապետին, հաղորդում է РИА Новости-ն։

«Ուզում եմ հիշեցնել ձեզ, ամերիկացիները նույնքան բացահայտ օգնում էին նաև Հունգարիայի նախկին առաջնորդին նույնպես... Ես արտառոց ոչինչ չեմ տեսնում», - ասել է Ուշակովը լրագրողներին ՍՊՄՏՀ-ի (Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի) շրջանակում։

Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովն այս տարի անցկացվում է հունիսի 3-6-ը։

Source: https://news.am/hy/news/1041316