Հանցագործության և արդարադատության քաղաքականության հետազոտությունների ինստիտուտը (Institute for Crime & Justice Policy Research) կազմել է աշխարհի երկրների վարկանիշային աղյուսակը՝ ըստ բանտարկյալների քանակի։
Հայաստանը ցուցակում զբաղեցնում է 167-րդ տեղը (83 բանտարկյալ՝ 100 հազար բնակչի հաշվով), Վրաստանը՝ 41-րդ տեղը (285 բանտարկյալ), Ադրբեջանը՝ 50-րդ տեղը (264 մարդ), Ռուսաստանը՝ 35-րդ տեղը (300 բանտարկյալ), Թուրքիան՝ 10-րդ տեղը (468)։
Ամենավատ իրավիճակը Սալվադորում է (1659 բանտարկյալ՝ 100 հազար բնակչի հաշվով)։
Աշխարհի երկրներում բանտարկյալների թվի ցուցանիշը հաշվարկվում է իբրև անազատության մեջ գտնվող անձանց քանակ՝ 100 հազար բնակչի հաշվով, իսկ առանցքայիններից մեկն է այս կամ այն պետությունում սոցիալական բարեկեցության ընդհանուր մակարդակի ու հասարակական անվտանգության, ինչպես նաև քրեական արդարադատության ոլորտում պետական քաղաքականության գնահատման գործում։
Source: https://news.am/hy/news/1049796