Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Դավիթ 77» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում (ք․ Երևան, Մաշտոցի 3) իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջները, մասնավորապես՝

- հատակների մակերևույթները վնասված են եղել, հեշտորեն չեն լվացվել, ախտահանվել, ցամաքեցվել,- պատերի մակերևույթները եղել են անհարթ, պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից,- սանհանգույցի դուռը բացվել է դեպի արտադրական շինություն։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:

Source: https://news.am/hy/news/1046674