Հունիսի 24-ին Շվեյցարիայի Ժնև քաղաքում տեղի ունեցած ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 62-րդ նստաշրջանի նիստի կանանց և աղջիկների նկատմամբ բռնության հիմնախնդրին նվիրված պանելային քննարկման ընթացքում Անահիտ Մանասյանը հանդես է եկել տեսաուղերձով։

Իր ուղերձում Պաշտպանն անդրադարձել է Հայաստանում կանանց և աղջիկների իրավունքների պաշտպանության հարցերին՝ կարևորելով Հայաստանի կողմից Եվրոպայի խորհրդի կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի կոնվենցիայի վավերացման անհրաժեշտությունը։

Պաշտպանը նաև նշել է, որ հայաստանյան հասարակությունում կանանց նկատմամբ առկա կարծրատիպերը խոչընդոտում են կանանց և աղջիկների իրավունքների ու բռնության զոհ դարձածների շահերի պաշտպանությանը։

Source: https://news.am/hy/news/1046556