Կանադայի վարչապետ Մարկ Քարնին շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում հաղթելու կապակցությամբ և պատրաստակամություն հայտնել երկկողմ համագործակցության զարգացումը շարունակելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
Կանադայի կառավարության ղեկավարն իր ուղերձում նշել է, որ ակնկալում է հետագա համատեղ աշխատանք՝ ուղղված գործընկերության խորացմանն ու երկու երկրների բարեկեցության ամրապնդմանը։
Հիշեցնենք, որ Հայաստանում խորհրդարանական ընտրությունները կայացել են հունիսի 7-ին։ Նախնական տվյալներով՝ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ընտրողների ձայների մեծամասնությունը։
Source: https://news.am/hy/news/1042196