Եթե արդեն հասցրել ես խաղալ Junius-ը Idram Junior հավելվածում, ապա գիտես՝ այստեղ կարող ես խաղալ, գիտելիք կուտակել ու մրցել:

Եվ այսպես, կարճ դադարից հետո Junius-ը վերադառնում է նոր մրցաշարով, իսկ լավագույն արդյունքներ գրանցած մասնակիցներին սպասվում են Իդրամ ընկերության կողմից սահմանված արժեքավոր մրցանակներ:

Junius ֆինանսական առցանց մրցաշարին կարող են մասնակցել 3-8-րդ դասարանի աշակերտները։

Մրցաշարի հաղթող կճանաչվի այն մասնակիցը, ով կհաղթահարի 1-ից 50 բոլոր փուլերը և կհավաքի առավելագույն թվով բյուրեղներ։ Եթե մի քանի մասնակից ունենան հավասար քանակի բյուրեղներ, հաղթող կհամարվի այն մասնակիցը, ով բոլոր փուլերը կանցնի ամենակարճ ժամանակում։

Յուրաքանչյուր փուլում մասնակիցներին սպասում են ֆինանսական գրագիտության և մաթեմատիկայի վերաբերյալ 7 հետաքրքիր հարցեր՝ համապատասխան ընտրված տարիքային խմբին։

Կարևոր է՝ մրցանակները տրամադրվում են միայն ծնողի կողմից նույնականացված Idram Junior օգտատեր հանդիսացող հաղթող մասնակիցներին։

Եթե հաղթող մասնակցի Idram Junior հաշիվը նույնականացված չէ, հաղթող կճանաչվի առավելագույն միավորներ հավաքած հաջորդ մասնակիցը, որի հաշիվը նույնականացված է։

Իսկ կարգավորումներում պարտադիր է ընտրել մասնակցի դասարանին համապատասխան հարցաշարը, հակառակ դեպքում մասնակցության արդյունքները կհամարվեն անվավեր։

Խաղա Junius, սովորիր խաղալով և շահիր հիանալի մրցանակներ։

3-4-րդ դասարաններ1-ին տեղ - Samsung Galaxy Tab S10 պլանշետ2-րդ տեղ - Fitbit Charge 6 Coral սմարթ ժամացույց3-րդ տեղ - Yerevan Park նվեր-փաթեթ 2 հոգու համար

5-6-րդ դասարաններ1-ին տեղ - Nintendo Switch OLED2-րդ տեղ - ֆոտոխցիկ Instax Mini SE 3-րդ տեղ - Adidas նվեր քարտ

7-8-րդ դասարաններ1-ին տեղ - Apple iPad 11 (2025)2-րդ տեղ - iSpace նվեր քարտ 3-րդ տեղ - AirPods 4 ականջակալներ

Հավելվածի նեբեռնումից հետո ընտրել խաղը և մասնակցել մրցույթին։

Մրցույթը կավարտվի 2026թ․ հունիսի 22-ին։

Idram Junior հավելվածը նախատեսված է 8-16 տարեկան օգտատերերի համար, որի միջոցով երեխաները հնարավորություն են ստանում օգտվել անկանխիկ միջոցներից, անհպում վճարումներ կատարել, խնայել և զարգացնել ֆինանսական գրագիտությունը, իսկ ծնողները՝ վերահսկել երեխաների ֆինանսական գործողությունները ժամանակակից և անվտանգ գործիքի միջոցով։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

Source: https://news.am/hy/news/1042567