Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն անօդաչու թռչող սարքերի հնարավոր հարձակման մասին նախազգուշացնող տագնապի ազդանշանների միացնելուց մոտ 30 րոպե առաջ հյուսիսային Շլոմի քաղաքում էր։ Դրա մասին հայտնել են վարչապետի գրասենյակից, գրում է Times of Israel-ը։

Գերատեսչությունում հաստատել են, որ կառավարության ղեկավարը չի տուժել և արդեն լքել է տվյալ շրջանը։

Միևնույն ժամանակ, սահմանամերձ Մետուլա բնակավայրում գրանցվել են օդային տագնապի նոր ազդանշաններ։

Իսրայելի Պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարել է, որ կատարվածի հանգամանքներն այս պահին ճշտվում են և ստուգման փուլում են։

Source: https://news.am/hy/news/1040925