ԱԱԾ դիմակավորված աշխատակիցները «Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակում քննչական գործողություններ են իրականացրել, որին ներկա է եղել նաև կուսակցության նախագահ, «Բարգավաճ Հայաստանի» նախընտրական ցուցակի երկրորդ համար Անդրանիկ Թևանյանը:

«Մայր Հայաստանի» գրասենյակը խուզարկելուց հետո իրավապահները սկզբում թույլ չէին տալիս, որ Թևանյանն ոտքով քայլի քիչ հեռու գտնվող իր տուն։ ԱԱԾ աշխատակիցները պնդում էին, որ իրենց ավտոմեքենայով տանեն նրան, և միայն փաստաբանի և Թևանյանի դիմադրությունից հետո աշխատակիցները թույլ տվեցին ոտքով հասնի տուն։

Քննչականի աշխատակիցները Թևանյանին դիմավորեցին բնակարանում։ Սա այն դեպքում, երբ Թևանյանն ասաց՝ տանը ոչ մեկը չկա, բայց պարզվեց՝ իրավապահներն առանց Թևանյանի թույլտվության և առանց նրա, մուտք են գործել բնակարան:

Այսօր ժամը 17։00-ին կենտրոնական ընտրական հանձնաժողովում դռնփակ նիստում կքննվի ներկայացված միջնորդությունը։ Նիստից հետո ԿԸՀ–ի կայքում կհրապարակվի որոշումը»,–հայտնեցին հանձնաժողովից։

Հիշեցնենք, որ վաղ առավոտյան դիմակավորված ԱԱԾ–ականները ներխուժել են «Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակ և քննչական գործողություններ են սկսել։

Այս պահին խուզարկություն է իրականացվում «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, ԲՀԿ ընտրական ցուցակի երկրորդ տեղը զբաղեցնող Անդրանիկ Թեւանյանի բնակարանում։

ԿԸՀ–ից NEWS.am–ին հայտնել են, որ ԿԸՀ–ն ստացել է ՀՀ Ազգային Ժողովի ընտրությունների «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Անդրանիկ Նորիկի Թևանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու վերաբերյալ Գլխավոր դատախազության միջնորդությունը։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը մայիսի 20-ին քարոզարշավի ժամանակ հայտարարել էր, որ ՀՀ ԱԱԾ–ն Անդրանիկ Թևանյանի դեմ հաղորդում կուղարկի ՔԿ` հայրենիքի դավաճանության հոդվածով քրեական գործ հարուցելու համար: Թևանյանն արձագանքել էր՝ հայտարարելով, որ հենց Փաշինյանն է պետական դավաճան և ապագայում ստիպված կլինի պատասխան տալ իր գործողությունների համար:

Արդեն մայիսի 21-ին ՔԿ–ն հաղորդագրություն է տարածել, որ Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել պետական դավաճանության և լրտեսության մեղադրանքով։

Source: https://news.am/hy/news/1037478