Ի պատասխան Իսրայելի գործողությունների՝ իրանական կողմը հարվածներ է հասցրել իսրայելական երկու ավիաբազաների ուղղությամբ։ Այս մասին ասված է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հայտարարության մեջ, որը մեջբերում է «Ալ Ալամ» (Al Alam) հեռուստաալիքը։
Ըստ հաղորդագրության՝ թիրախում են հայտնվել Իսրայելի հարավում գտնվող «Նևատիմ» և Թել Ավիվից ոչ հեռու տեղակայված «Թել Նոֆ» ավիաբազաները։
ԻՀՊԿ-ից ընդգծել են, որ այս գործողությունը պատասխան էր Իսրայելի քայլերին։ Կառույցից նաև հայտարարել են, որ իրանական բանակը պատրաստ է հետագա գործողություններին, և մշակվել են հակառակորդի հնարավոր քայլերին արձագանքելու տարբեր սցենարներ։
Source: https://news.am/hy/news/1041911