Իրանը համոզված է, որ Իսրայելի բոլոր հարձակումներն իրականացվում են ԱՄՆ-ի հետ լիակատար համակարգմամբ, և Վաշինգտոնը չէր կարող չիմանալ իսրայելական հարվածների մասին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իսլամական Հանրապետության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։
«Բացի այդ, չնայած ամերիկյան պաշտոնյաների հայտարարություններին, մեզ հայտնի է, որ ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունն իր պաշտպանական և հարձակողական գործողությունները լիովին համակարգում է սիոնիստական ռեժիմի հետ և համագործակցում նրա հետ»,- ասել է նա։
Հունիսի 7-ի երեկոյան Իրանը հրթիռակոծել է հրեական պետության հյուսիսային շրջանները։ Իսրայելական բանակը հայտարարել է, որ բոլոր հրթիռները խոցվել են։ Սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ավելի վաղ՝ նույն օրը, Իսրայելը հարված էր հասցրել Բեյրութի արվարձանում գտնվող «Հեզբոլլահի» օբյեկտին։ Իսրայելական կողմի պնդմամբ՝ այդ հարձակումը պատասխան էր «Հեզբոլլահի» կողմից հրեական պետության հյուսիսային շրջանների հրթիռակոծություններին։
Source: https://news.am/hy/news/1041954