Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը հայտնել է, որ Իրանի վախճանված գերագույն առաջնորդի հրաժեշտի արարողությաննարդեն ժամանել են ավելի քան 50 պաշտոնական պատվիրակություններ։

Նրանց թվում են՝ Տաջիկստանի նախագահը, Իրաքի նախագահը և Իրաքի խորհրդարանի խոսնակը, ինչպես նաև պատվիրակություն Թուրքմենստանից, Վրաստանի նախագահը և Պակիստանի վարչապետը, որի ներկայությունը համարվում է Իսլամաբադի իրականացրած ամենաբարձր մակարդակի այցերից մեկը։

Միջոցառմանը ներկա են նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը, Թուրքիայի փոխնախագահը և այլ պաշտոնատար անձինք։

Նշվում է, որ արարողությանը հիմնականում ժամանել են Իրանի նկատմամբ չեզոք կամ բարեկամական պետությունների ներկայացուցիչներ։

Թեհրանում միաժամանակ հայտարարել են, որ եվրոպական երկրները չեն հրավիրվել, ինչպես և այն պետությունները, որոնք, իրենց գնահատմամբ, ուղղակիորեն կամ անուղղակիորեն աջակցել են Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողություններին։

Source: https://news.am/hy/news/1047707