Իշխանությունները ոչ մի շանս չունեն մեզ մեջտեղից հանելու, ինչ ուզում է անեն։ Այս մասին, այսօր՝ հունիսի 30–ին, լրագրողների հետ զրույցում նշեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ անդրադառնալով տեսակետին, որ իշխանությունները փորձում են ընդդիությանը փողոց մղել, հետո ռեպրեսիաներով նրանց մեջտեղից հանել։

Հարցին՝ երբևէ կհավատա՞ր, որ իշխանությունները կկարաղանային ուրանալ թիվ մեկ բարեգործի արածները, որը նաև իրենք են ընդունել ժամանակին, ը, որը նաև (03:30) Այս իշխանություններն չեն հերքել ժամանակին, ձեռք սեղմումով ամրապնդել են այդ փաստը, այս ոճով կկարողանային ուրանալ ձեր արածը երկրի համար, կկարողանային այսպես մոռացության տալ, նա պատասխանեց. «Իրենք ուրացան 10 միլիոն հայ ժողովրդի արածը, իմ արածը խի՞ չպետք է ուրանան։ Նայեք ինչ վիճակի են գցել 10 միլիոն հայ ժողովրդին։ Յոթ միլիոն հայությանը ամբողջությամբ կտրեցին Հայաստանից, երեք միլիոն հայերի տանում են աղքատացման։ Հիմա ես մասնավոր անձ եմ, ինչի՞ համար չուրանան իմ արածները»։

Source: https://news.am/hy/news/1046908