Իշխանությունները մշտապես խոսում են հիբրիդային սպառնալիքների մասին, բայց ինչո՞վ են նրանք կաշկանդված, որ Թուրքիային և Ադրբեջանին չեն անվանում Հայաստանի համար սպառնալիք ներկայացնող երկրներ։ Հունիսի 2-ին Հանրային հեռուստատեսությամբ ընթացող նախընտրական բանավեճի ժամանակ այդ մասին հայտարարել է «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Քրիստինե Վարդանյանը։
«Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորված չեն, հետևաբար, նրանցից կարող է սպառնալիք բխել։ Ուզո՞ւմ եք անկեղծ ասեմ՝ ամենամեծ սպառնալիքը դուք եք և ձեր Ռոբերտ Քոչարյանը»,- դրան ի պատասխան հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Վարդանյանը միֆ է անվանել իշխանությունների այն պնդումները, ըստ որոնց, եթե Հայաստանում խոսեն հայերի՝ Արցախ վերադառնալու մասին, ապա Ադրբեջանը կխոսի Հայաստանում ադրբեջանցիների բնակեցման մասին։
«Խաղաղության երաշխավորը, իշխանությունների խոսքով, Ալիևի հայտարարություններն են»,- նշել է Վարդանյանը։
Նա հավելել է, որ այն փաստաթղթերի շրջանակում, որոնցով Հայաստանի իշխանությունները փոխանակվել են Ադրբեջանի հետ, իշխանություններն առաջարկել են, որ լինի զորքերի հետքաշման մեխանիզմ և վերահսկողության մեխանիզմ, սակայն Ադրբեջանի պահանջով այդ հարցում նույնպես զիջման են գնացել։
«Նրանք, ովքեր երկիրը գցել են անդունդը, չեն կարողանա այնտեղից դուրս բերել։ Երեք պատերազմ բերած ուժը չի կարող խաղաղություն բերել։ Մենք պատրաստվում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված համաձայնագիրը համալրել երաշխավորների գործիքով։ Մենք, ի տարբերություն կառավարող «ՔՊ» կուսակցության, Ադրբեջանի պահանջով Սահմանադրությունը երբեք չենք փոխի»,- ընդգծել է Վարդանյանը։
Source: https://news.am/hy/news/1040432
Armenia
Ինչո՞վ են իշխանությունները կաշկանդված, որ Թուրքիային և Ադրբեջանին չեն անվանում ՀՀ-ի սպառնալիքներ. «Հայաստան» դաշինք
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր Armenia նորությունները Telegram-ում
Հետևիր Armenia թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։