Գործող վարչապետն այսօր աջուձախ խոստանում էր, որ չարտահանվող ապրանքների փոխարեն փոխհատուցում է տալու։ Այս մասին գրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբի պետ Հրաչյա Ռոստոմյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Պետական համակարգում աշխատացած ցանկացած մարդու մոտ օբյեկտիվորեն առաջանում են հետևյալ պարզ հարցերը․

1․ Ի՞նչ ժամանակահատվածի կտրվածքով են տրամադրվելու այդ փոխհատուցումները։

2․ Ո՞ւմ է տրամադրվելու այդ փոխատուցումը՝ բոլոր սնանկացող միավորների՞ն, բոլոր մթերքների արտահանողների՞ն, որոնց ցանկն օր օրի ավելանում է։ «Բիբարը, վարդը փչացելա ես դրա փողը կտամ»–ը պետական քաղաքականություն չի։ Կամ ի՞նչ է նշանակում «Ես էդ փողը կտամ»,-արտահայտությունը։ Ես՝ ո՞վ, թե՞ վերադառնում ենք «Ես եմ պետությունը» արդեն հայտնի հռետորաբանությանը։

3․ Որտեղի՞ց ես տալու այդ գումարները։ Խոսքն օրեցօր նոր սահմանափակումների ու նոր սանկցիաների մասին է։ Թե՞ էլի պետական պարտքն ավելացվելու է միլարդավոր դոլարներով ու այդ պարտքը էլի մնալու է սերունդների ուսերին։

4․ Կամ բյուջեի ո՞ր տողերն է կրճատվելու, ո՞ր գումարներն են ազատվելու այդ փոխհատուցմանն ուղղելու նպատակով։

Իսկ եթե անկեղծ՝ այս հարցն ունի համակարգային լուծման սուր անհրաժեշտություն։ Անհրաժեշտ է Հայաստանը հանել ԵԱՏՄ, թե ԵՄ կեղծ թակարդից, ինչն էլ առաջարկում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն իր «Առաջարկ Հայաստանին» ծրագրով»։

Բիբարը, վարդը փչացել ա, ես դրա փողը կտամ. Փաշինյան

Source: https://news.am/hy/news/1040234