Մալիշկա գյուղում տեղի ունեցած դեպքի մասին իրավապահներին հայտնի է, և կատարվածի պարզաբանման համար ձեռնարկվել են բոլոր միջոցները։ Այս մասին օգոստոսի 18-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Հայաստանի ՆԳՆ ոստիկանության պետ, ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնակատար Կամո Ցուցուլյանը։
Նրա խոսքով՝ «այդ անձին» հայտնաբերելու համար աշխատանքներում ներգրավված են բոլոր ստորաբաժանումները։ Նա առայժմ չի հայտնաբերվել, և հենց որ հայտնաբերվի, ՆԳՆ-ն կհաղորդի այդ մասին, վստահեցրել է Ցուցուլյանը։
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ ֆոտոլրագրող Շամշյանի հրապարակման շնորհիվ հայտնի դարձավ Հայաստանի ամենամեծ գյուղում՝ Մալիշկայում, տեղի ունեցող տարօրինակ դեպքերի մասին։ Տեղացիների խոսքով՝ գիշերները գյուղում շրջում է դիմակով ինչ-որ մեկը, քարեր է նետում պատուհաններին, տրորում է բանջարանոցները, փորձում է վախեցնել բնակիչներին։ Ի պատասխան՝ մալիշկացիները դիմել են իրավապահներին՝ միաժամանակ սեփական ուժերով կազմակերպելով հերթապահություններ։
Source: https://news.am/hy/news/1056111