Լիբանանում Իսրայելին ներկայացվող նվազագույն պահանջն այն է, որ իսրայելական բանակը պետք է նահանջի մինչև փետրվարի 27-ի դրությամբ զբաղեցրած դիրքերը։ Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) «Ալ-Քուդս» հատուկ նշանակության ուժերի հրամանատար Իսմայիլ Քաանին, հայտնում է Fars գործակալությունը։

«Դիմադրության ուժերի նվազագույն պահանջն այն է, որ իսրայելական ռեժիմը նահանջի այն դիրքերը, որոնք նա զբաղեցնում էր մինչև 40-օրյա պատերազմի սկիզբը»,- ասել է նա։

Հունիսի 1-ին ԱՄՆ-ն հայտարարել է Լիբանանում հրադադարի վերաբերյալ ձեռք բերված համաձայնության մասին, որը համաձայնեցվել էր Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և շիական «Հեզբոլլահ» շարժման ղեկավարության հետ։

Ըստ առաջարկված մեխանիզմի՝ իսրայելական զորքերը պետք է դադարեցնեն Բեյրութի հարավային արվարձաններին հասված հարվածները, իսկ «Հեզբոլլահը» պարտավորվում է ձեռնպահ մնալ Իսրայելի վրա հարձակումներից։ Հետագայում նախատեսվում է հրադադարի ռեժիմը տարածել Լիբանանի ողջ տարածքի վրա։

Source: https://news.am/hy/news/1040880