Լիբանանյան «Հըզբոլլահ» շարժումը հայտարարել է, որ այսօր և երեկ մի քանի անգամ հարվածներ է հասցրել իսրայելական զորքերին Լիբանանի հարավում գտնվող Բոֆոր ամրոցի շրջանում, հաղորդում է Al Jazeera-ն։
Շարժումը հրապարակել է մի քանի հայտարարություն, որոնցում խոսվում է այսօրվա ընթացքում իրականացված չորս հարձակումների մասին, ներառյալ այն հարվածները, որոնք, «Հըզբոլլահի» տվյալներով, հասցվել են իսրայելական բանակի մեքենաներին և զինծառայողներին սահմանամերձ Նակուրա քաղաքում։
«Հըզբոլլահը» հայտարարել է, որ մի քանի հարվածային անօդաչու թռչող սարքեր է կիրառել սահմանի մոտ, ինչպես նաև Բոֆոր ամրոցի մերձակայքում գտնվող զինվորներին հարվածելու համար, որն իսրայելական զորքերը գրավել էին ավելի վաղ այս շաբաթ։
Հաղորդվում է, որ գրոհայինները նաև հրետանուց հրետակոծել են իսրայելական զորքերի դիրքերին։
Շարժումը հավելել է, որ նաև «երկիր-օդ» դասի հրթիռով հարվածել է իսրայելական «Hermes 450» անօդաչու թռչող սարքին Լիբանանի արևմտյան Բեկաա շրջանի երկնքում։
Source: https://news.am/hy/news/1041267