Եմենյան «Անսար Ալլահ» շարժման ներկայացուցիչները հայտարարել են Թել Ավիվի շրջանի թիրախների վրա հրթիռային հարված հասցնելու մասին, ինչպես նաև հայտարարել են Կարմիր ծովի ջրատարածքով իսրայելական նավերի անցման լիակատար արգելք սահմանելու մասին։

«Եմենի զինված ուժերը հրթիռակոծել են բռնագրավված Յաֆֆայի (նկատի ունեն Թել Ավիվը) շրջանում գտնվող իսրայելական թշնամու կարևոր թիրախները. հրթիռները դիպուկ խոցել են նշանակետերը», — նշված է հայտարարության մեջ։

Բացի այդ, շարժման ներկայացուցիչները հայտարարել են Կարմիր ծովում Իսրայելի լիակատար ծովային շրջափակման մասին։ Նրանց խոսքով՝ այսուհետ Իսրայելի հետ կապված ցանկացած տեղաշարժ այդ ջրատարածքում դիտարկվելու է որպես ռազմական թիրախ։

Source: https://news.am/hy/news/1041917