ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն օգոստոսի 18-ին ընդունել է ՀՀ-ում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին, ով մեր երկրում ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը։ Այս մասին NEWS.am–ին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից:
ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին երկու երկրների միջխորհրդարանական կապերի զարգացման հարցում ցուցաբերած նշանակալի ավանդի համար և հաջողություններ մաղթել հետագա աշխատանքում:
Դեսպանն իր հերթին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։
Կողմերը քննարկել են Հայաստանի և Հունաստանի միջև բարեկամական ու ընդհանուր արժեքների վրա հիմնված հարաբերությունների առավել խորացմանն ու ամրապնդմանն առնչվող հարցեր։
Միջխորհրդարանական համագործակցության խորացման համատեքստում կարևորվել է բարեկամական խմբերի միջև կապերի սերտացումը։
Source: https://news.am/hy/news/1056134