Օգոստոսի 12-ին` ժամը 06։27-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել։ Այս մասին NEWS.am–ին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 7-րդ հարկի բնակարաններից մեկում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։14-ին, մարվել՝ 07:44-ին։
Հրշեջ-փրկարարները բնակարանից տարհանել են երկու քաղաքացու։
Source: https://news.am/hy/news/1054983