Այսօր՝ հունիսի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանի Սեպուհի 21 տան 2-րդ հարկից կրակ և ծուխ են նկատվում, հաղորդում է Shamshyan.com–ը։

Մինչ կժամանեին Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ, 2-րդ հարկում առաջացած կրակի տարածման դեմ պայքարել են տանտերերը, հարևանները, այդ թվում՝ ամուսիններ, ապա ժամանած հրշեջները մարել են այն։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։

Ահազանգով ժամանել են «Գազպրոմ Արմենիա» «Տրանսգազ» Երևանի ԳԳՄ-ից, տեղում պարզվել է, որ տունը, որտեղ հրդեհ է բռնկվել, գազաֆիկացված չէ, հետևաբար բռնկված կրակը գազի հետ կապ չունի։ Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզվում է Արաբկիր ոստիկանների կողմից, ինչպես նաև տան սեփականատիրոջ ինքնությունը։

Source: https://news.am/hy/news/1040224