«Հրապարակ» թերթը գրում է. «2025 թվականին Վարդենիսում, Սամվել Կարապետյանի աջակցությամբ, բացվել է «Հայուհի» կանանց կենտրոն, որտեղ շուրջ մեկ տարի է՝ կանանց համար անվճար դասընթացներ են կազմակերպվում՝ հրուշակագործության, դերձակության, վարսահարդարության եւ այլն:
Այդ դասընթացներին հատկապես մասնակցում են արցախցի կանայք, ովքեր ունեն աշխատանք գտնելու խնդիր: Բայց նախընտրական փուլում կենտրոնը հայտնվել է ԱԱԾ-ի տեսադաշտում:
Պարզվում է` կենտրոնի տնօրենը սատարում է «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը: Անվճար դասընթացներին մասնակցող կանանց վերջերս հրավիրել են Ազգային անվտանգության ծառայություն, ասել են՝ Սամվել Կարապետյանի՝ ձեզ համար կազմակերպած այդ դասընթացներն ընտրակաշառք են: Կանայք պատասխանել են, որ դասընթացները եղել են ամիսներ առաջ, գործել են 2025 թվականին եւ ընտրությունների հետ որեւէ կապ չունեն:
Մեր աղբյուրն ասաց, որ ԱԱԾ-ն փորձում է սա էլ ներկայացնել որպես ընտրակաշառք, գործ հարուցել, վախեցնել մարդկանց: Իսկ Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամի գործունեությունը «չի նկատում» ո՛չ ԱԱԾ-ն, ո՛չ Հակակոռուպցիոն կոմիտեն:
Source: https://news.am/hy/news/1037395
Armenia
«Հրապարակ»․ «Հայուհի» կանանց կենտրոնը հայտնվել է ԱԱԾ-ի տեսադաշտում
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր Armenia նորությունները Telegram-ում
Հետևիր Armenia թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Միանալ Telegram-ումԿիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։