Ներկայումս TRIPP ծրագրի շրջանակներում գործընկերների ակտիվ ներգրավմամբ շարունակվում են տեղային նախապատրաստական աշխատանքները։ Այս մասին հայտարարել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
Նրա խոսքով՝ հետազոտական և նախապատրաստական փուլերը գտնվում են ավարտական փուլում։
Նախարարը հիշեցրել է, որ 2026 թվականի մայիսի վերջին կամ հունիսին Հայաստանի և ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարարները ստորագրել են համապատասխան փաստաթուղթը։
«Վստահ եմ, որ 2026 թվականի երկրորդ կեսին՝ աշնանը կամ ձմռանը, մենք արդեն կանցնենք շինարարական աշխատանքների փուլին»,- նշել է Խուդաթյանը։
Source: https://news.am/hy/news/1042776