Ուզում եմ հիշեցնել, որ 2027–ի հունվարի 1–ին Երևանամերձ մարզերում եկամտային հարկի վերադարձի արտոնությունը սպառվելու է, և ես այս գլխից ուզում եմ ասել, որ մենք չենք երկարացնելու։
«Այնպես որ բոլոր այն ներդրողները, որոնք պլաններ ունեն, պետք է մինչև 2027 թվականի հունվարի 1–ը ունենան շինարարության թույլտվություն, որպեսզի գործի այդ արտոնությունը իրենց համար։ Որովհետև հիմա արդեն ժամանակն է, որ երկրորդ հեռավորության վրա գտնվող մարզերում գործի ծրագիրը, որտեղ նույնպես որոշակի սահմանափակումներ կլինեն։
Մենք ուզում ենք՝ այս բնակարանաշինարարությունը տեղափոխվի ավելի հեռու մարզեր։ Ես հստակ ասում եմ, չեմ քննարկում այս հարցը, 2027 թվականի հունվարի 1–ին Երևանամերձ մարզերի համար ժամկետը ավարտվում է և չի երկարացվելու։ Ովքեր մտածում են, պլաններ ունեն, այսօր թող իրենց ներդրումային ծրագրերը ճշտեն և 2027 թվականի հունվարի 1–ի դրությամբ ունենան շինարարության թույլտվություն։ Եթե ոչ՝ արդեն պիտի մտածեն մյուս մարզերում շինարարություն իրականացնելու մասին»,–ասաց Փաշինյանը։
Source: https://news.am/hy/news/1042835