Մենք չենք հրաժարվել «Արարատցեմենտը» «ազատելու» որոշումից։ Այս մասին լրագրողների հետ զրույցում, Գյումրիում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ընթացքում, մայիսի 25-ին հայտարարել է արձակուրդում գտնվող Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
«Իհարկե, մենք չենք պատրաստվում գնալ և հենց հիմա այն «ազատել»։ Այս հարցը, ինչպես նաև «Հայաստանի էլեկտրական ցանցերի» հետ կապված հարցը, կլուծվի Հայաստանում գործող օրենսդրության շրջանակներում», - վստահեցրել է նախարարը։
Ինչ վերաբերում է արդեն հիշատակված «Հայաստանի էլեկտրական ցանցերին», ապա, ինչպես նշել է Խուդաթյանը, «գործընթացը գրեթե ավարտական փուլում է», և շատ կարճ ժամանակ անց «Էլցանցերը» կդառնան Հայաստանի Հանրապետության և նրա քաղաքացիների սեփականությունը։ «Հաջորդը կլինի «Արարատցեմենտը»», - ընդգծել է կառավարության ներկայացուցիչը։
Source: https://news.am/hy/news/1038169
Armenia
«ՀԷՑ»-ին կհաջորդի «Արարատցեմենտը»․ Խուդաթյանը՝ մասնավոր ունեցվածքի «ազգայնացման» գործընթացի մասին
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր Armenia նորությունները Telegram-ում
Հետևիր Armenia թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Միանալ Telegram-ումԿիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։