Ձեր որդիները, ամուսինները, քույրերը, ձեր հարազատները կյանք են տվել հայրենիքի համար։ Ես ձեզ հետ որոնել եմ նրանց մարմինները մարտի դաշտում։ Ես տեսել եմ ձեր արցունքը, ձեր տառապանքը, բայց ես նաև տեսել եմ ձեր հպարտությունը հերոսների համար։ Նրանց զոհողությունը սուրբ է, և պետությունը պետք է ամեն ինչ անի, որ արժանի լինի ամեն օր այդ զոհողությանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր ուղերձում ասել է «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը՝ դիմելով զոհված զինծառայողների հարազատներին։
«Մենք ձեզ խոստանում ենք երեք բան։ Հարգանք։ Ոչ ոք իրավունք չունի վիրավորելու ու նվաստացնելու զոհվածի ընտանիքի անդամին։ Արդարություն։ Յուրաքանչյուր սխալ որոշում ու սխալ քայլ, որը կյանքեր է խլել, պետք է ունենա հստակ իրավական ու քաղաքական գնահատական։ Հոգատարություն։ Պետությունը զոհվածների ընտանիքներին պետք է հիշի ոչ թե հիշատակի օրերին միայն, այլ նրանց կողքին լինի ամեն օր»,- նշել է Արման Թաթոյանը։
«Միասնության թևերի» վարչապետի թեկնածուն խոստացել է, որ հերոսների հիշատակը երբեք չի լինելու քաղաքական առևտրի առարկա կամ գործիք․ նրանց անունները միշտ պետք է հիշվեն և մնան որպես Հայաստանի արժանապատվության խորհրդանիշներ։
Source: https://news.am/hy/news/1039596
Armenia
Հայրենիքի համար զոհվածների հարազատներին խոստանում ենք հարգանք, արդարություն, հոգատարություն․ Արման Թաթոյան
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր Armenia նորությունները Telegram-ում
Հետևիր Armenia թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։