«2031 թվականի համար մենք նպատակ ենք դնում ստորագրել և վավերացնել Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը»։ Դրա մասին Հանրային հեռուստաընկերության եթերում նախընտրական բանավեճի ժամանակ հայտարարել է արձակուրդում գտնվող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը գլխավորում է երկրում այժմ իշխող «ՔՊ» կուսակցության պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակը։

Նա նաև հայտնել է հյուսիսային և հարավային ուղղություններով երկաթուղային հաղորդակցություն գործարկելու, սահմանների լիակատար բացմանը հասնելու, ինչպես նաև Հայաստանի տարածքով նավթամուղներ, գազամուղներ և էլեկտրահաղորդման գծեր անցկացնելու ծրագրերի մասին։

Փաշինյանը հավելել է, որ իշխող կուսակցությունը մտադիր է մինչ այդ ժամանակահատվածը հասնել Եվրոպական միության հետ վիզային ռեժիմի ազատականացմանը։

Source: https://news.am/hy/news/1041004