Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում հունիսի 4-ին ընթանում են նախընտրական հեռուստաբանավեճերը։
Խորհրդարանական ընտրություններին մասնակցում են 16 կուսակցություն և 2 կուսակցությունների դաշինք։
Այսօրվա հեռուստաբանավեճին մասնակցում են բոլոր ուժերի պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակները գլխավորող գործիչները, բացառությամբ՝ «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի և Ռեֆորմիստների կուսակցության վարչապետի թեկնածու Վաղարշակ Հարությունյանի։
Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է մայիսի 8-ին և կշարունակվի մինչև հունիսի 5-ը ներառյալ։ Քվեարկությունը տեղի կունենա հունիսի 7-ին։
Source: https://news.am/hy/news/1040973