Հայաստանում պատրաստի մետաղական արտադրանքի ներմուծման համար 6 ամսով մաքսատուրք է սահմանվել։ Համապատասխան որոշումը, որով սահմանվում են պողպատե ամրանների ներմուծման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը, օգոստոսի 6-ին ընդունվել է Հայաստանի կառավարության նիստում։

Որոշման ընդունումը պայմանավորված է ծանր արդյունաբերության զարգացման անհրաժեշտությամբ, որը Հայաստանում համարվում է մշակող արդյունաբերության առաջնահերթ ճյուղ, ինչպես նաև ռազմավարական նշանակության ապրանքների ներքին արտադրության և առևտրի կարգավորմամբ։

Source: https://news.am/hy/news/1053828